21.05.2025
Մանդատ վերցնելը միայն կօգնի կապիտուլյանտին մինչև վերջ հասցնել ազգակործան ծրագիրը. փաստաբան
prev Նախորդ նորություն

Դոդոնը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ

Մոլդովայի Սոցիալիստների կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանին հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ:


«Վստահ եմ, որ Հայաստանի համար այս դժվարին պահին պարոն Փաշինյանին կհաջողվի կատարել իր առջև դրված խնդիրները, ապահովել ներքին կայունություն, տնտեսական աճ և կայուն հարաբերություններ արտաքին գործընկերների հետ։


Ջերմությամբ եմ հիշում Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Փարիզում խաղաղության համաժողովի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության մի քանի գագաթաժողովների շրջանակներում մեր հանդիպումները:


Համոզված եմ, որ մեր երկրներին կհաջողվի պահպանել դրական դինամիկան և ապահովել փոխշահավետ հարաբերությունների հետագա ամրապնդումը։


Մաղթում եմ Նիկոլ Փաշինյանին քաջառողջություն, համբերություն, իմաստություն և բարձր արդյունքներ Հայաստանի Հանրապետության կառավարման գործում», - ասված է Դոդոնի ուղերձում:

Ադրբեջանն այս պահին չի քննարկում հայ ռազմագերիներին հանձնելու հարցը. Նաիրա Զոհրաբյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mediamax.am
19.05.2025
Բաքվի նախապայմանները չեն խոչընդոտի խաղաղության պայմանագրին. Ալեն Սիմոնյան