Մանդատ վերցնելը միայն կօգնի կապիտուլյանտին մինչև վերջ հասցնել ազգակործան ծրագիրը. փաստաբան
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների առաքելությունը դա կապիտուլյանտից ազատվելն էր, ինչը անհնարին է, եթե այդ դաշինքները դառնում են խորհրդարանական փոքրաթիվ ընդդիմություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«Հետևապես, իրենց առաքելությունը իրագործելու միակ եղանակը դա մանդատներից հրաժարվելն է: Ըստ մեր օրենսդրության, խորհրդարանը չի կարող չունենալ ընդդիմություն:
Մանդատներից հրաժարվելու դեպքում, դրանք չեն կարող փոխանցվել 4-րդ կամ 5-րդ տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերին:
Առաջանում է սահմանադրական ճգնաժամ, որի լուծումը Սահմանադրությամբ նախատեսված չէ: Ազգային օրակարգի պահպանման համար այդ ճգնաժամը կունենա մեծ նշանակություն:
Մանդատ վերցնելը միայն կօգնի կապիտուլյանտին մինչև վերջ հասցնել իր ազգակործան ծրագիրը»,- գրել է նա:
VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, անդրադառնալով նույն հարցին, հայտարարել էր, որ մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք ԸՕ սահմանած կարգով պետք է ստանան այդ մանդատները, նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող։
Հարցին՝ եթե ընդդիմության բոլոր պատգամավորները հրաժարվեն մանդատ ստանալուց, այսինքն ԱԺ-ն կմնա առանց ընդդիմության, արդյոք դա չի տանում նոր արտահերթ ընտրությունների, Մուկուչյանն ասել է, որ այս փուլում մանդատներից հրաժարման ամրագրված ինստիտուտ չունենք: