Հայաստանի Զինված ուժերի ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այսօր՝ մայիսի 27-ին, ասուլիսի ժամանակ վեց հայ զինծառայողների գերեվարման մասին մանրամասներ ներկայացրեց:
Նրա խոսքով, հայկական կողմը փորձել է կանխարգելել ՀՀ տարածք 1,5-2,5 կմ խորությամբ երկու ուղղությամբ ներթափանցած հակառակորդի ուժերի միավորումը և ավելի նպաստավոր դիրքերի զբաղեցումը:
«Գնահատելով այդ իրավիճակը՝ հրամանատարության կողմից որոշում է կայացվել տեղադրել մեկ նոր մարտական դիրք, որը կարող էր կասեցնել հակառակորդի գործողությունները: Նշված գործողության ընթացքում հակառակորդն իր օդային հետախուզության արդյունքում հայտնաբերել է մեր գործողությունները և ստորաբաժանումով շրջափակել մեր՝ գործողությունն իրականացնող խմբին, ու նրան հաջողվել է գերեվարել 6 զինծառայողի», - ասաց գենեչալ-մայորը:
Նրա նաև բացատրեց, թե ինչու հայ զինծառայողները զենք չեն կիրառել՝ նշելով, որ արդեն 16 օր ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է իրավիճակը հարթել, կասեցնել առանց զենքի, ուժի կիրառման:
«Գրանցվել են մի շարք միջադեպեր, երբ զինծառայողները ձեռնամարտի են բռնվել հակառակորդի հետ: Նույնը եղել է այս դեպքում», - ասաց նա:
Թվով գերական ադրբեջանակն ուժերը, նրա խոսքով, մոտենացել են 4 զինծառայողներին, ովքեր կատարում էին համապատասխան աշխատանքներ, զենքն ուղղելով նրանց վրա՝ հրամայել են հանձնվել: «Մեր 2 զինառայող էլ որոշակի հեռավորության վրա էին գտնվում, մոտեցել են բանակցելու հակառակորդի հետ, սակայն զինաթափել և գերեվարել է մեր 6 զինծառայողներին», - ասել է նա:
Նա հայտնեց, որ զինծառայողները անմիջապես չեն հանձնվել, գնահատել են իրավիճակը և ըստ այդմ գործել:
Ներկա դրությամբ, գեներալ-մայորի խոսքով, իրականացվում են համապատասխան աշխատանքներ, շարունակվում է բանակցային գործընթացը:
«Հակառակորդը ներկայացրել է մի շարք պայմաններ՝ յուրային և իրենց ուժերի հետքաշման համար: Մենք էլ ներկայացրել ենք մեր պայմանը, որ մեր առաջ քաշած ստորաբաժանումը հետ կքաշենք, եթե վերադարձնեն մեր գերեվարված զինծառայողներին, այլ պայման մեզ համար ընդունելի չէ», - եզրաձակել է նա: