24.11.2024
Սուրբ Էջմիածինը դատապարտում է և կոչ անում կանխել նորանոր անցանկալի զարգացումները
prev Նախորդ նորություն

Պատերազմին մասնակցած ևս 2735 անձ ուսման վարձի փոխհատուցում կստանա. կառավարություն

Կառավարության մայիսի 27-ի որոշմամբ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց ուսանող երեխաների և ամուսինների 2020-2021թթ. ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման գործընթացը կշարունակվի:


ԿԳՄՍ նախարարությանը հատկացված գումարներից 586,5 մլն դրամ կուղղվի ևս 2735 ուսանողի ուսման վարձը փոխհատուցելուն:


«Նախագծի ընդունման արդյունքում, ընդհանուր առմամբ, փոխհատուցում ստացողների թիվը կկազմի 6948, իսկ փոխհատուցման չափը՝ 1 մլրդ 463 մլն դրամ»,- նշեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը:


2021 թվականի հունվարի 8-ից մինչև փետրվարի 10-ը բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից նախարարություն ներկայացրած շահառուների համապատասխանաբար 2651 և 189 ուսանողի համար արդեն իսկ հատկացվել է համապատասխանաբար 570 մլրդ 720 մլն և 19 մլրդ 719 մլն դրամ:


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատարի խոսքով, կառավարության՝ նախկինում ընդունած համապատասխան որոշումներով ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել 4213 ուսանողի, որոնց հատկացվել է 895,4 մլն դրամ: