ԱԳ նախարարը դեռ չի արձագանքել «Պատիվ ունեմ» դաշինքի պահանջին
Երեկ երեկոյան «Պատիվ ունեմ» դաշինքը հանդիպում և պարզաբանումներ է պահանջել ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանից:
Մասնավորապես, առաջարկվել է այսօր կամ 13:00-ին, կամ իրեն հարմար այլ ժամ: Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացնում է, որ դեռ արձագանք չունեն:
«Վերահաստատում եմ մեր պահանջը ու սպասում ԱԳՆ պատասխանին»,- գրել է Աշոտյանը՝ ավելացնելով, որ նորություն ունենալու դեպքում լրացուցիչ կտեղեկացվի:
VERELQ-ը հիշեցնում է, որ մամուլում ակտիվ շրջանառվում է, որ Արա Այվազյանը հրաժարական է ներկայացնելու: Մասնավորապես, նա Դուշանբեում է տեղեկացել նոր փաստաթղթի գոյության մասին եւ այնտեղից հետեւել է Հայաստանում ծավալվող իրադարձություններին։ Երեկ նրա տեղակալ Ավետ Ադոնցը Գորիսում հատուկ շեշտեց, որ ԱԳՆ-ն տեղյակ չի եղել այդ փաստաթղթից՝ իրենք մամուլից են տեղեկացել։