24.11.2024
Ստեփանակերտում ծեծի է ենթարկվել պատգամավոր Հայկ Խանումյանը
prev Նախորդ նորություն

Դավիթ Բաբայան. Խանումյանը մարդկանց կարող է անպատվել և հնարավոր է՝ նման բան է եղել

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր դաժան ծեծի է ենթարկվել ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը: Վերջինս, հիշեցնենք, հանդիսանում է Պաշտպանության բանակի նախկին հրմանատար Սամվել Բաբայանին ԼՂՀ ՊՆ նշանակելու գործընթացի նախաձեռնողը, և հենց այս հանգամանքով են բացատրում ծեծի շարժառիթները:

Հայկ Խանումյանի կինը՝ Դիանա Մովսիսյանը, հայտարարել է, որ մեղավորները ԼՂՀ նախագահն ու նրա շրջապատն են. «Բակո Սահակյանի և կոմպանիայի բանդիտական խունտան է: Ուրիշ ավելացնելու ոչինչ չկա»: VERELQ-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ Հայկ Խանումյանին լավ ճանաչելով կարող է ասել, որ վերջինս, գուցե , ինչ-որ անձնական խնդրի է բախվել: «Կարող եմ միայն իմ անձնական կարծիքն ասել` դժբախտաբար Խանումյանին լավ ճանաչելով գիտեմ, որ նա մարդկանց կարող է անպատվել և հնարավոր է՝ նման բան է եղել: Բայց այլ բան ասել չեմ կարող, քանի որ ոստիկանություն նման դիմում չի եղել»,- ասաց Բաբայանը՝ հրաժարվելով մեկնաբանել մնացածի մասով:

Հիշեցնենք, որ Հայկ Խանումյանն իր համակիրների հետ աջակցում է Արցախ ժամանած Պաշտպանության բանակի նախկին հրմանատար Սամվել Բաբայանին: Ավելի վաղ Բաբայանը կոշտ քննադատության էր ենթարկել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ռազմա-քաղաքական ղեկավարությանն՝ ապրիլյան պատերազմի օրերին իրականացրած քայլերի համար: