22.11.2024
Չստել և ոչինչ չթաքցնել, ստվերային պայմանավորվածությունների չգնալ. Մարուքյանը՝ Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Լավրովն ու Բլինկենը քննարկե՞լ են Սյունիքի խնդիրը. Պետդեպը հայտնում է, ՌԴ ԱԳՆ-ն՝ լռում

Մայիսի 19-ին Ռեյկյավիկում Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպման ընթացքում տարածաշրջանային խնդիրների համատեքստում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող ճգնաժամը:


Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամլո ծառայությունը, Լավրովը և Բլինկենը «քննարկել են տարածաշրջանային հարցեր, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման որոնումը»:


Հատկանշական է, որ այս առումով Ռեյկյավիկում Լավրովի և Բլինկենի հանդիպման մասին Ռուսաստանի ԱԳՆ-ի և ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական մամլո հաղորդագրությունները տարբերվում են։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ ոչինչ չի ասվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի քննարկման մասին:


Ամերիկյան տարբերակում էլ քիչ կոնկրետություն կա։ Ամերիկյան կողմի հաղորդագրության համաձայն, հանդիպմանն անդրադարձ է եղել, մասնավորապես, Աֆղանստանում և Սիրիայում տիրող իրավիճակին, Իրանի և ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրերին, Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին տիրող իրավիճակին, ինչպես նաև «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման որոնումներին»: