23.11.2024
Հայկական մշակութային ժառանգությունն Արցախում վտանգված է. դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին
prev Նախորդ նորություն

Դիտավորություն ենք տեսնում 3 տարում ԱԱԾ 5 ղեկավարների փոփոխության հարցում. Վանեցյան

Հայաստանի իշխանություններն ազգային անվտանգության ծառայության ղեկավարների հաճախակի փոփոխությամբ խաթարում էին պետության հիմքերը։


Այս մասին հայտարարել է ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության մամուլի ասուլիսի ժամանակ։


«Երեք տարվա ընթացքում ԱԱԾ հինգ ղեկավարների փոփոխության հարցում մենք դիտավորություն ենք տեսնում։ Այդ կառույցում գլուխները հաճախ չեն փոխում, իսկ եթե փոխում են, ապա պետք է հստակ բացատրություններ ներկայացնեն», - ասաց Արթուր Վանեցյանը։


Նրա խոսքով՝ ինքն ու, օրինակ, Միքայել Համբարձումյանը (նաև ԱԱԾ ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում) մատնանշել են իրենց հրաժարականի պատճառները, իսկ մյուսների պարագայում լայն հասարակությունն անտեղյակ է։


Ընդ որում, Վանեցյանը վստահ է, որ թուլացնելով ԱԱԾ-ն՝ գործող իշխանությունները փորձել են խարխլել պետության հիմքերը։