23.11.2024
Արմավիրի Արևիկ համայնքում գործարկվելու է շչակը. ԱԻՆ
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն առաջիկա ամիսներին կարող է ՀՀ-ին 1 մլն չափաբաժին «Սպուտնիկ V» մատակարարել. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է առաջիկա ամիսներին Հայաստանին կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի լրացուցիչ մատակարարումների մասին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:


Նրա խոսքով՝ Ռուսաստանը քննարկում է Հայաստանին պատվաստանյութի 1 միլիոն չափաբաժնի մատակարարման հնարավորությունը:


«COVID-19 պանդեմիայի սկզբից մենք սերտորեն համագործակցում ենք, Ռուսաստանը Հայաստանին օգնություն է ցուցաբերում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար։ «Սպուտնիկ V» պատվաստանյութի խմբաքանակն անհատույց է տրվել։ Բառացիորեն անցյալ ամիս հերթական խմբաքանակն է ստացվել՝ 15 հազար չափաբաժին», - ասել է Լավրովը Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ։


«Մոտ ժամանակներս լրացուցիչ մատակարարումներ են նախատեսվում, մշակվում է մեր հայ գործընկերների հարցումը մեկ միլիոն դոզա տրամադրելու համար», - նշել է ՌԴ ԱԳ նախարարը:


«Սպուտնիկ V»-ի առաջին խմբաքանակը Հայաստան է առաքվել ապրիլի 8-ին։