21.04.2025
Նախարար Վահրամ Դումանյանը խոսել է կրթության ոլորտում վստահության մասին
prev Նախորդ նորություն

Մարտի 1-ին ես ո՛չ հրաման եմ տվել կրակելու, ո՛չ զորք եմ հանել. Սեյրան Օհանյան

Մարտի 1-ին ես ո՛չ հրաման եմ տվել կրակելու, ո՛չ էլ զորք եմ հանել։ Այս մասին սահմանդրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։


Նրա խոսքով, արդեն քանի տարի է ընթանում է այս գործընթացը և ինքը բազմիցս է ասել, որ սահմանադրական կարգի տապալման համար տուժող կողմ չեն կարող հանդիսանալ այն անձինք, որոնք հարազատներին են կորցրել:


«ՀՀ վարչապետի աթոռին սոսնձված անձնավորությունը դատապարտվել է, իր իշխանության ժամանակ այդ դատապարտման հոդվածը՝ զանգվածային անկարգություններ հրահրել, չի հերքվել, իսկ կատարվածը զանգվածային անկարգությունների արդյունք էր։ Դատարանն ու իրավապահ համակարգը թող պարզեն՝ ովքեր են մեղավորները։ Ես ո՛չ հրաման եմ տվել կրակելու, ո՛չ զորք եմ հանել՝ ԶՈւ-ն արտակարգ դրության շրջանակում իր առջև դրված խնդիրն է կատարել»,- ասաց նա։


VERELQ-ը հիշեցնում է, որ Սահմանադրական դատարանը վճռեց, որ 300.1 հոդվածը հակասում է Սահմանդրության 78 և 79 հոդվածներին։ Սահմանադրության 78-րդ հոդվածը սահմանում է համաչափության սկզբունքը, իսկ 79-րդ հոդվածը՝ որոշակիության սկզբունքը: ՍԴ տվյալ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցով դիմել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։


 

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի 2-ը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան