19.04.2025
Ջավախքում կբացվի Թումո կենտրոնի մասնաճյուղը
prev Նախորդ նորություն

Արցախում սահմանադրական կարգը տապալելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (Սահմանադրական կարգը տապալելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով, այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից՝ մանրամասնելով, որ նախաքննությունն իրականացվելու է հատուկ քննչական բաժնի քննիչներից ձևավորված խմբի կողմից:


«Քրեական գործը հարուցվել է Արցախում գործող հասարակական կազմակերպությունների կողմից 2020 թվականի դեկտեմբերի 12-ին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազություն ներկայացված հանցագործության մասին համատեղ հաղորդման քննարկման արդյունքում:


Քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքի ու արդյունքների վերաբերյալ դատախազությունը հանրությանը պարբերաբար կտրամադրի տեղեկատվություն»,-հայտնում են Գլխավոր դատախազությունից:


 

Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը վերջնական կոտրելու են բանակի ողնաշարը. փորձագետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար