23.11.2024
ԱԺ նախագահը ներողություն է խնդրել ընդդիմադիր պատգամավորից
prev Նախորդ նորություն

Հրաժարում Արցախից և Ցեղասպանությունից. Թուրքիան ու Բաքուն դեռ սպասելիքներ ունեն Փաշինյանից

Թուրքիան ու Ադրբեջանը դեռ սպասելիքներ ունեն Նիկոլ Փաշինյանից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:


Ըստ քաղաքագետի՝ այդ սպասելիքներն են.

"1. խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, որով ճանաչվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը ներառյալ,

2, Թուրքիայի հետ համապարփակ պայմանագրի կնքում և Ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարում,

3. Հայաստանի ինկորպորացիան Թուրքիայի տնտեսության մեջ,

4. Հայկական բանակի վերակազմավորման դադարեցում, ինչը պահանջում է Ադրբեջանը,

5. Հայաստանի նախկին ղեկավարների հանդեպ Հաագայի տրիբունալի դատավարության գործընթաց, Արցախի Առաջին պատերազմի ժամանակ "մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար", քայլականների քաղաքական հեռանկարի ամրապնդման համար:

Սա է քայլականների առաջիկա օրակարգը",- գրել է նա։