Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել է Անվտանգության խորհրդի նիստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Այդ մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Քննարկվել են արտաքին և ներքին անվտանգային օրակարգին, մարտահրավերներին ու դրանց հաղթահարման ուղիներին վերաբերող հարցեր:
Դատելով վարչապետի պաշտոնական կայքում հրապարակած լուսանկարներից՝ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասապարյանը չի մասնակցել Անվտանգության խորհրդի նիստին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ բանակի ղեկավար կազմը ԳՇ պետ Օնիկ Գասապարյանի գլխավորությամբ հանդես էին եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:
Փաշինյանը դա գնահատել էր, որպես ռազմական հեղաշրջման փորձ և Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդագիր ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանը: Վերջինս այդ միջնորդագիրը՝ առարկություններով հետ է վերադարձրել վարչապետի աշխատակազմ:
Նիկոլ Փաշինյանն արձագանքել է նախագահի որոշմանը՝ առարկություններով հետ ուղարկել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը։ Մինչ այդ նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: