23.11.2024
Բուք, մերկասառույց. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
prev Նախորդ նորություն

ՊՆ-ն ու Գլխավոր շտաբն են որոշել ինչ գնել. Փաշինյանը երկու փաստ է ընդգծել

Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ նշելով, թե ցանկանում է երկու փաստ ընդգծել.


«Կառավարության որոշմամբ 2019 թ. հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական մաքուր աշխատավարձը բարձրացել է՝ համաձայն հետեւյալ ցանկի.


-Գնդի հրամանատար – 22 հազար դրամ, 4.6 տոկոս:


-Գնդի հրամ. տեղակալ – 51 հազար դրամ, 12.7 տոկոս:


-Գումարտակի հրամանատար – 88 հազար դրամ, 23 տոկոս:


-Վաշտի հրամանատար – 97 հազար դրամ, 32.6 տոկոս:


-Դասակի հրամանատար – 72 հազար դրամ, 26.2 տոկոս:


-Ավագ ենթասպա – 38 հազար դրամ, 18 տոկոս:


-Շարքային պայմանագրային – 23 հազար դրամ, 13.7 տոկոս:


-Սերժանտ պայմանագրային (դասընթաց անցած) - 49 հազար դրամ, 22 տոկոս:


2020-ի բյուջեում Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28%-ով կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ ավել է մոտ 4.5%-ով: 2018-ի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք:


Զինված ուժերը համալրվել են հակաօդային պաշտպանության միջոցներով, հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով:


Ի դեպ, մեր Պաշտպանության նախարարությունն ու Գլխավոր շտաբն են որոշել ինչ գնել, կառավարությունը տրամադրել է անհրաժեշտ գումարները»,- գրել է նա: