23.11.2024
ՊՆ-ն ու Գլխավոր շտաբն են որոշել ինչ գնել. Փաշինյանը երկու փաստ է ընդգծել
prev Նախորդ նորություն

Եթե բանակը հեղաշրջում էլ աներ, ես դեմ չէի լինի. Վազգեն Մանուկյան

Ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունն արդեն 90 տոկոսով ամեն ինչ կորցրել է, գրեթե ոչ մի հենարան չունի:


«Պարզ է, որ բանակը հեղաշրջում չի արել, չնայած եթե հեղաշրջում էլ աներ, ես դեմ չէի լինի: Բանակն ապահովում է երկրի անվտանգությունը եւ գտնում է այն թիրախը, որն է թշնամին», - խոսելով Զինված ուժերի գլխավոր շտաբի՝ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջի մասին ասել է Մանուկյանը:


Նշելով, որ ԳՇ-ի հայտարարությունը չի վտանգում Հայաստանի անվտանգությունը, Վազգեն Մանուկյանը հայտարարեց. «Հայաստանի անվտանգությունն այժմ էլ գտնվում է զրո վիճակում: Ցավն այն է, որ Հայաստանի անվտանգությունն ավելի խախտել գրեթե հնարավոր չի, չնայած Նիկոլը բավական մեծ փորձեր կատարում է: «Իսկանդերի» մասին խոսելով ինքն ավելի նվազեցրեց պաշտպանության մակարդակը»:


Փաստորեն բանակը, նրա խոսքով, ասաց, որ այժմ անվտանգությանն սպառնում է Նիկոլ Փաշինյանը եւ նա պետք է հեռանա: «Դա իրենց իրավասությունների մեջ մտնող հարց էր», - ասել է նա:


Նրա խոսքով, որոշ տաքարյուն մարդիկ ասում են՝ վճռկան գործողությունների գնանք, սակայն բոլոր վճռական գործողություններն արված են, հոգեվարքի մեջ է իշխանությունը: «Պետք է համաժողովրդական շարժում լինի, իսկ ես գիտեմ, որ ժողովուրդը շրջաններից ցանկություն ունի գալու Երեւան: Ուզի-չուզի պետք է գնա»,-ասաց նա:


Անդրադառնալով Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին փետրվարի 26-ին եւ երթին՝ Վազգեն Մանուկյանը նշեց, որ մեծ ցանկություն կունենար, որ բախումներ լինեն: «Մարտի 1-ին ո՞վ էր մարդկանց ուղարկում բախումների: Նիկոլ Փաշինյանը կուզենար, բայց բան չեղավ: Կարծում եմ՝ մեծ խոհեմություն էր, որ մենք այնպես արեցինք, որ բախում չլինի», - նկատեց նա:


Նա հայտարարեց, որ մամուլից է տեղեկացել, թե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին համոզում են հրաժարական տա: «Մամուլից եմ տեղեկացել, որ փորձում են համոզել, որ ԳՇ պետը հրաժարական տա, բայց հասկանալի է, որ հրժարական չի տա: Խելոք մարդ է, ինչու պետք է նման բան անի: Նիկոլը չի հասկանում, թե ին է նշանակում, երբ բանակն ասում էթ՝ այս մարդը պետք է գնա: Դա վերջնական դատավճիռ է», - եզրափակեց նա: