22.11.2024
Ղարաբաղյան հիմնախնդրի չկարգավորվածությունը տարածաշրջանի հիմնական մարտահրավերներից է. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Ոստիկանությունը սկսել է ցուցարարների ձերբակալությունները Երեւանի կենտրոնում

Ոստիկանները սկսել են բերման ենթարկել կառավարության 3-րդ շենքի մոտ հավաքված ցուցարարներին։


Ավելի վաղ կառավարության 3-րդ շենքի մոտ ոստիկանության ուժեր էին հավաքվել։ Իրավապահները խիտ օղակով շրջապատել են շենքի շուրջ գտնվող տարածքը՝ դրանով իսկ սահմանափակելով քաղաքացիների շարժը։


Նիկոլ Փաշինյանին հաջողվել է շենք մտնել «Նիկոլ դավաճան» և «Նիկոլ թուրք» ակցիայի մասնակիցների բացականչությունների ներքո:


Այս պահին հաղորդվում է 25 քաղաքացու ոստիկանական բաժանմունք բերման ենթարկելու մասին։


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժումը» քաղաքացիներին կոչ էր արել հավաքվել Կառավարության 3-րդ շենքի մոտ, որտեղ պետք է ժամաներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: