5.09.2025
Վրաստանը դեմ կլինի թուրքական «Վեցի պլատֆորմին». փորձագետներ
prev Նախորդ նորություն

Տնտեսությունը ստագնացիոն վիճակում է, զարգացման տեսլական չկա. տնտեսագետ

Վերջին ամիսներին հանրապետությունում իրականացվող տնտեսական քաղաքականությունը, իմ խորին համոզմամբ, աչքի է ընկնում իր ցածր արդյունավետությամբ, չկա երկրում կուտակված հիմնախնդիրների լուծման տեսլական, բացակայում է տնտեսական զարգացման նպատակային ու համալիր ռազմավարական ծրագիրը։ Նշվածների ուղղակի հետևանք պետք է համարել տնտեսության ստագնացիոն վիճակն ու սպառողական ապրանքների գների նկատվող տատանումները։ Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, գնտեսագետ Վարդան Բոստանջյան` անդրադառնալով այն հարցին, որ հանրապետությունում գրանցվել է բավականին բարձր գնաճ։


«Մասնավորապես, նախորդ տարվա հունվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է 4․5 տոկոս գնաճ, որն, ըստ էության, իրենից ներկայացնում է միջինացված ցուցանիշ։ Ընդ որում, հատկանշական է այն, որ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը կազմել է համեմատաբար ավելի ցածր՝ 6,4 տոկոս այլ ապրանքատեսակների՝ հիմնականում ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի համեմատությամբ»,֊ - նշեց նա։


Հարցին, թե այս պարագայում Կենտրոնաբակն բանկն ի՞նչ քաղաքականություն պետք է իրականացնի, մեր զրուցակիցն ասաց, որ սպառողական ապրանքների գների վրա ազդում են տարբեր գործոններ, որոնցում հատկապես առարկայական են տնտեսության վիճակը և արտաքին շուկաներում տեղի ունեցող ոչ բարենպաստ զարգացումները։ Կենտրոնական բանկը, որի հիմնական նպատակներն են հանրապետությունում գների և ֆինանսական կայունության ապահովումը, իր տրամադրության տակ եղած գործիքակազմով որոշակի քայլեր արդեն իսկ իրականացրել է ոչ ցանկալի սցենարների կանխման ուղղությամբ։


«Խոսքը գնային ռիսկերի զսպման և ֆինանսական կայունության ապահովման նպատակով դեռևս անցած տարվա դեկտեմբերին 4․25 տոկոսից վերաֆինանսավորման տոկոսադրույքը դարձեց 5․25 տոկոս։ Կարող ենք ասել, որ պատերազմի և համավարակի հետևանքով ստեղծված բարդ իրավիճակում Կենտրոնական բանկին հիմնականում հաջողվեց ՀՀ ֆինանսական համակարգը զերծ պահել ցնցումներից», - նշեց նա։


Վարդան Բոստանջյանի կարծիքով, այլ պետական ինստիտուտների համեմատությամբ ունենալով կայացվածության և զարգացվածության առավել բարձր մակարդակ, Կենտրոնական բանկը, շատ դեպքերում իր գործողություններում օժտված չէ բացարձակ ազատությամբ և ստիպված է հաշվի առնել տնտեսությունում տեղի ունեցող ոչ ցանկալի զարգացումները։ «Վերջիններս, անխուսափելիորեն իրենց ազդեցությունն են ունենում ֆինանսական համակարգի և գնաճի մակարդակի վրա և, այս տեսանկյունից, իրավիճակի հաղթահարումը պետք է տեղի ունենա ընդհանուր տնտեսական քաղաքականության բարելավման և դրա արդյունավետության բարձրացման միջոցով», - հավելեց նա։

Մամուլ. Սերժ Սարգսյանն ընդդեմ Կարեն Կարապետյանի. ի՞նչ արեց նախկին նախագահը
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը