25.11.2024
Այս իշխանության միակ խնդիրը յուրայիններին տեղավորելն է, այլ ոչ թե երկիրը փրկելը. Սահակյան
prev Նախորդ նորություն

Այս տարվա ընթացքում հնարավոր է ունենանք 100-150 հազար արտագաղթած. սոցիոլոգ

Պատերազմից հետո հայ հասարակությունում արդարացված անկումային տրամադրություններ են, և հաճախ կարելի է լսել այն մոտեցումը, որ հենց սահմանները բացվեն, ապա արտագաղթի մեծ ալիք կսկսվի: VERELQ-ի հետ զրույցում սոցիոլոգ Սամվել Մանուկյանը նշեց, որ կան մի շարք գործոններ, որոնք նպաստում են նման տրամադրություններին ու դրանց կյանքի կոչմանը հետագայում:


Մանուկյանի կարծիքով՝ եթե իրավիճակը պահպանվի այնպիսին, ինչպիսին կա, ապա տարվա ընթացքում մենք կունենանք 100-150 հազար արտագաղթած: Ընդ որում, մեծամասնություն ըդեպի Ռուսաստան և ոչ միայն այն պատճառով, որ ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները հայերի համար դժվարամատչելի են, այլ որովհետև ՌԴ-ում շատ ավելի դրական գործոններ կան նոր կյանք սկսելու համար՝ սոցիալիզացիան հեշտ է, հեշտ է գտնել աշխատանք, լեզվական արգելքներ չկան, հայ համայնքը կարող է օգնել, բացի այդ կայուն պետական համակարգ է, զարգացած տնտեսություն և այլն:


Իսկ ինչպե՞ս կանխել արտագաղթը, ի՞նչ անել։ Մանուկյանի կարծիքով, լուծումների ռազմավարությունների շարքում առավել արդյունավետ մոտեցումն է․

"Նախ, Ռուսաստանի ձգող գործոնները «ներմուծել» Հայաստան։ Դա նշանակում է Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական, ռազմական և տնտեսական հարաբերությունների սերտացումը։ Օրինակ, Հայաստանի անդամակցումը Ռուսաստան – Բելառուս Միությանը, որի շրջանակներում Հայաստանում տեղակայվում է ռուսական ևս մեկ կամ երկու ռազմակայան։ Այդ դեպքում օբյեկտիվորեն աճում է Հայաստանի ֆիզիկական անվտանգությունը և, այդ հիմքի վրա, հասարակական գիտակցությունում վերականգնվում է «Հայաստանը անվտանգ տարածք է» դիրքորոշումը, որը ներկայումս ամենահզոր արտամղող գործոնն է",- նշեց նա։

Մանուկյանի խոսքով, ավելի սերտ միության կազմում աճում է Հայաստանում ռուսական և Ռուսաստանի հայ համայնքի խոշոր կապիտալ ներդրումների հավանականությունը, ընդ որում ոչ միայն ենթակառուցվածքների, այլև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտներում։ Խոշոր կապիտալ ներդրումներն ունեն ոչ միայն ուղղակի, այլև ալիքային էֆեկտներ, որոնք նպաստում են տնտեսական աճին, տնտեսական զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, աշխատավարձերի բարձրացմանը։ Այդ էֆեկտները հատկապես «արագ տեսանելի են» թույլ տնտեսությամբ երկրներում, ինչպիսին Հայաստանն է.


"Ճիշտ ռազմավարության դեպքում դրանք կարող են նպաստել Հայաստանում արդյունաբերական կլաստերների կազմավորմանը",- ասացմեր զրուցակիցը, հիշեցնելով, որ Հայաստանում արևմտյան խոշոր ներդրումների հավանականությունը 0-ին մոտ է, քանի որ Արևմուտքն իր պաշտոնական ռազմավարական փաստաթղթերում Ռուսաստանը հայտարարել հիմնական հակառակորդ և, այդ կոնտեքստում, Հարավային Կովկասը դիտում է որպես Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմի ընդարձակ գոտու տարրերից մեկը։


"Անտրամաբանական է ենթադրել, որ Արևմուտքը տնտեսական ներդրումներ կկատարի իր իսկ հայտարարած պատերազմի գոտում։ Մյուս կողմից, հիբրիդային պատերազմի շրջանակներում պետք է սպասել, որ կաճեն Արևմտյան ներդրումները Հայաստանի քաղաքական և հասարակական ոլորտներում՝ նպատակաուղղված Հայաստանում ներքին անկայունության աճին։ Հարկ է նշել, որ Հայաստանում ներկայիս ներքին անկայունության պայմաններում այն ուժերը, որոնք առաջինը կձեռնարկեն «ռուսաստանյան ձգող գործոնները Հայաստան ներմուծելու» ռազմավարության մշակման և հանրային քննարկման աշխատանքները, քաղաքական պայքարում կստանան լուրջ առավելություններ",- հավելեց նա։


VERELQ-ը հիշեցնում է, որ ըստ շրջանառվող լուրերի՝ փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները հնարավորություն կստանան COVID-19-ի բացասական թեստի առկայությամբ անարգել մեկնել Ռուսաստանի Դաշնություն:


Լիա Խոջոյան