6.09.2025
ՀԿԵ-ն 2020 թվականին արձանագրել է բեռների և ուղևորների փոխադրումների ծավալի անկում
prev Նախորդ նորություն

Բենզինի շուկայում կհայտնվեն նոր խաղացողնե՞ր. Հայաստանը Ղազախստանից նավթամթերք է ներկրելու

Խորհրդարանը սկսել է ուսումնասիրել Հայաստանի և Ղազախստանի միջև «Նավթամթերքի մատակարարման ոլորտում առեւտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման հարցը:


Խորհրդարանի հունվարի 20-ի նիստի ժամանակ ներկայացնելով փաստաթուղթը՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ համաձայնագիրը սահմանում է նավթամթերքների մատակարարման պայմանները։


Համաձայնագրի համաձայն՝ Ղազախստանից Հայաստան ապրանքների նշված խմբի մատակարարումները կիրականացվեն անվանացանկին եւ նախապես համաձայնեցված ծավալներին համապատասխան եւ չեն հարկվի մաքսային տուրքերով։


Փաստաթղթի շրջանակներում կողմերը մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը կկազմեն և կհաստատեն հաջորդ տարվա ինդիկատիվ հաշվեկշիռը։ Համաձայնագրով արգելվում է Հայաստան մատակարարել հաստատված ծավալները գերազանցող ծավալներ, իր հերթին Հայաստանն իրավունք չունի երրորդ երկրներ վաճառել սահմանված պայմաններով մատակարարվող ղազախական արտադրանքը։


Պայմանագրի գործողության ժամկետը 2024 թվականի դեկտեմբերի 31-ն է, որին հաջորդում է ավտոմատ երկարաձգումը 5 տարով։ Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը, առևտրատնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը:


Նա նշել է, որ նման պայմանագիր ներկայումս գործում է նաեւ Ռուսաստանի հետ։ Փոխնախարարը վստահ է, որ պայմանագրի վավերացումն ու իրականացումը կհանգեցնի բենզինի շուկայում մրցակցության աճին և, որպես հետևանք, գների անկմանը:

Արցախի շուրջ զարգացումների հարցում որոշակիություն մտցնելու խնդիր կա. Աբրահամյան
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը