Կրեմլում չեն մեկնաբանել Ալիևի խոսքերը Ղարաբաղում նոր միջանցքի մասին
Կրեմլում չեն մեկնաբանում Ղարաբաղում նոր միջանցքի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, սակայն ընդհանուր առմամբ տրանսպորտային հարցերը Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների օրակարգում են, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Ալիեւը հայտարարել էր, որ առաջարկել է միջանցք ստեղծել, որը Նախիջեւանը միացնում է Ադրբեջանի արեւմտյան հատվածին: Նրա խոսքով՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը «դրական են վերաբերվել գաղափարին»: «Ես կոնկրետ այդ թեման կթողնեմ առանց մեկնաբանության», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Նա հիշեցրել է, որ որոշ ժամանակ առաջ Ադրբեջանի իր գործընկերոջ հետ Պուտինի հեռախոսազրույցի մասին Կրեմլի հաղորդագրություններից մեկում խոսվում էր այն մասին, որ պետությունների ղեկավարներն այլ խնդիրների հետ միասին քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման եւ ապաշրջափակման հարցերը:
«Հաղորդագրություններում նման արտահայտություն դուք կգտնեք։ Այդ պատճառով տրանսպորտային հաղորդակցության թեմաները՝ այո, դրանք օրակարգում են և քննարկվում են մեր առաջնորդների կողմից։ Բայց կոնկրետ այդ սյուժեն ես թողնում եմ առանց մեկնաբանության», - նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Հարցին, թե արդյոք Պուտինի կողմից այդ գաղափարը դրական գնահատականի եւ հավանության արժանանալու վերաբերյալ Ալիեւի պնդումներին մեկնաբանելը վերաբերում է, Պեսկովը հաստատել է. «Այո»: