3.04.2026
ՀՀ պաշտպանության նախարար. անգամ մի թիզ հող չի կարող զիջվել Բաքվին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը ղարաբաղյան բանակի դեմ կիրառել է SPIKE տիպի հակատանկային համակարգ

Ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում հակառակորդը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 120 անգամ՝ օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 (3 արկ), 82 (4 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 տիպի նռնականետ (57 արկ) եւ ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (11 կրակոց):

ԼՂՀ ՊԲ-ը հայտնում է, որ շփման գծի հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ անարդյունավետ կիրառել է նաեւ SPIKE տիպի հակատանկային կառավարվող հրթիռ (1 հատ): Նախորդ գիշեր անհանգիստ էր նաև հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի մարզի ուղղությամբ: Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ-ը, ադրբեջանական կողմը բազմիցս անկանոն կրակ է արձակել հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից:
Սարգսյան. 2011 թ.-ին հայկական կողմը պարտաստ էր զիջել Բաքվին հինգ տարածք
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար