27.04.2025
Ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում, տարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին
prev Նախորդ նորություն

Արցախի դեմ ագրեսիան աշխարհաքաղաքական մարտահրավեր է. Մնացականյան

Արցախի դեմ ռազմական ագրեսիան աշխարհաքաղաքական մարտահրավեր է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում կայացած նախնական բյուջետային լսումների ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։


Նրա խոսքով, ներկայումս հայկական կողմը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև, որոնք դրսեւորվում են որոշակի տարածաշրջանային իրողություններով: Իրավիճակը, որին այսօր բախվել է հայկական կողմը, մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի համար։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, աշխարհաքաղաքական մարտահրավեր է, վստահ է նախարարը։


Մնացականյանը նշել է, որ Թուրքիան արդեն երկար ժամանակ ագրեսիվ քաղաքականություն է վարում, որի աշխարհագրությունը մշտապես ընդլայնվում է, խնդիրներ են ստեղծվում բոլոր հարեւանների համար։ «Մենք առաջին օրվանից խոսում ենք դրա մասին: Մենք միշտ տեսել ենք այդ ագրեսիան Հարավային Կովկաս տեղափոխելու վտանգը», - նշել է նա։


Ինչպես նշել է նախարարը, հայկական կողմը ներկայումս ակտիվ աշխատանք է տանում երկրների հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, որպեսզի կարողանան վերականգնել խաղաղությունը եւ կայունությունը տարածաշրջանում, ինչպես նաեւ նվազագույնի հասցնել եւ բացառել սպառնալիքներ են ազգային անվտանգության համար:

ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 2 413 նոր դեպք, մահացել է 28 մարդ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար