Արցախի նախագահը հաստատել է վնաս կրածներին ֆինանսական աջակցություն տրամադրելու որոշումները Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 19-ին հաստատել է կառավարության որոշումը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառումը հաստատելու մասին: 21.04.2021
Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքները վերսկսում են իրենց աշխատանքը Երևան-Գյումրի-Երևան երթուղու ԷՊ2Դ արագընթաց էլեկտրագնացքները, որոնց ուղերթները ժամանակավորապես կասեցվել են տեխնիկական պատճառներով, վերսկսում են իրենց աշխատանքը: 21.04.2021
Այստեղ բոլորին անհանգստացնում է անվտանգության խնդիրը. Արմեն Սարգսյանը՝ Սյունիքում Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է մարզկենտրոն Կապան, քաղաքապետարանում հանդիպում ունեցել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի, Քաջարան համայնքի ղեկավարի տեղակալ Զոհրաբ Առաքելյանի, Նռնաձոր և Եղվարդ բնակավայրերի ղեկավարներ Ալեքսան Բոյաջյանի և Սպարտակ Զաքարյանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 21.04.2021