25.11.2024
ՊՆ-ն բացարձակ սուտ է անվանել լուրը, թե ՀՀ-ն թիրախավորել է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը
prev Նախորդ նորություն

Անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում. Լավրով

Անհրաժեշտ է վերջ դնել առճակատման հռետորաբանությանը և դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: Այս մասին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ բանակցություններին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:


Լավրովը նշել է, որ ԵԽ քարտուղարության իր գործընկերներին տեղեկացրել է այն մասին, թե ինչպես է Ռուսաստանը տեսնում իրավիճակը Ղարաբաղում և ինչ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ:


«Մենք համոզված ենք, որ այժմ ամենակարևորը, որ, թերևս, մեծ ջանքեր չի պահանջում, հակամարտության հռետորաբանության սրման անհապաղ դադարեցումն է ինչպես կողմերի, այնպես էլ միջազգային պատասխանատու խաղացողների միջոցով: Սա մեծ ջանքեր չի պահանջում: Հաջորդ անհրաժեշտ քայլը և դա պետք է ձեռնարկվի առճակատման հռետորաբանության ավարտին զուգահեռ,դա ռազմական գործողությունների դադարեցումն է, քաղաքացիական թիրախներին հարվածների դադարեցումը», - շեշտել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: