24.11.2024
Միշուստինը ստացել է Երևանում կայանալիք միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու հրավերը
prev Նախորդ նորություն

Հայտնի են կորոնավիրուսի դեմ պատվաստումների սահմանափակումները

COVID-19-ի պատվաստումների սահմանափակումները կարող են վերաբերել առաջնային իմունոդեֆիցիտներով փոքր խմբերին (PID): Ինչպես հաղորդում է "ՌԻԱ Նովոստին", այս մասին ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Սեչենովի համալսարանի կլինիկական իմունոլոգիայի եւ ալերգոլոգիայի ամբիոնի վարիչ Ալեքսանդր Կարաուլովը:


"Աուտոիմունային, ռեւմատոլոգիական եւ նույնիսկ ուռուցքային հիվանդությունները հակացուցումներ չեն լինի", - ընդգծել է նա RT-ի հետ զրույցում: Պատասխանելով գրիպի եւ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի համատեղելիության մասին հարցին՝ գիտնականը խորհուրդ է տվել գրիպի պատվաստումն իրականացնել արդեն հիմա:


"Քանի որ արդեն չորս շաբաթ անց կարելի է պատվաստել COVID-19-ը։ Մեր պատվաստանյութը ("Սպուտնիկ V" - խմբ.) ենթադրում է երկու ներարկումներ՝ քսանմեկ օրվա տարբերությամբ։ Նաեւ պնեւմոկոկային պատվաստանյութը, եթե որևէ մեկը ռիսկի այս խմբից է, կարելի է պատվաստել արդեն այսօր", - հայտարարել է մասնագետը։


Կարաուլովը նշել է, որ գիտական հանրակցությունում քննարկումներ են ընթանում COVID-19-ի դեմ պատվաստանյութի գործողության ժամկետների շուրջ: Ընդ որում, հենց ռուսական "Սպուտնիկ V" պատվաստանյութը թույլ կտա որոշել առաջիկա պատվաստումների եւ ռիսկի խմբի հիմնավորված չափանիշները ։