24.11.2024
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սոորոնբայ Ժեենբեկովին
prev Նախորդ նորություն

Պահեստազորը չպետք է որևէ ձևով տարանջատել զինված ուժերից. Աբրահամյան

Պահեստազորի մարտունակության բարձրացումն ուղիղ կապ ունի զինված ուժերի մարտուակության վրա։ Զինված ուժերի մարտական պատրաստության պլանով, պահեստազորը տարբեր ծավալներով ընդգրկված է տարբեր բնույթի հավաքներում, մարտավարական պարապմունքներում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:


«Երկրորդ, պահեստազորը չպետք է որևէ ձևով տարանջատել զինված ուժերից և դրա զարգացումը պետք է դիտարկել զինված ուժերի արդիականացման ու մարտունակության բարձրացման համատեքստում։


Ցանկացած պարագայում, եթե նույնիսկ թուրքական գործոնի ակտիվությունը չդիտարկենք, ապա լայնամասշտաբ ռազմական գործողությունների կամ նույնիսկ սահմանային ակտիվության պարագայում (եթե դրանք միջնաժամկետ կամ երկարաժամկետ բնույթ կրեն), պահեստազորի մասնակի կամ ամբողջական ներգրավվումը դառնում է պահանջված։


Այսինքն՝ պահեստազորի նոր մոդելների քննարկումը չպետք է դիտարկել միայն վերջին 1-2 ամսում ստեղծված իրադրությամբ։


Անկախ այն հանգամանքից, թե պահեստազորի մարտունակության բարձրացման, մոբիլիության ապահովման և տարբեր իրադրություններին օպերատիվ արձագանքելու ինչ ճանապարհ կընտրվի, այն պետք է բխի մեր անվտանգության աստիճանի բարձրացման առաջնահերթություններից։


Իհարկե շատ բան կախված է, թե վերջնական ինչ մոդել կընտրվի, ըստ այդմ էլ՝ շատ ավելի հստակ հնարավոր կլինի գնահատել ինչպես ներդրվող գաղափարի արդյունավետությունը, այնպես էլ, կանոնավոր բանակի վրա դրա հնարավոր դրական հետևանքները»,- գրել է Աբրահամյանը։