25.11.2024
Գրանցվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք, 511 առողջացում և 6 մահ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը հասավ 768-ի. մեկ օրում 6 մահ է գրանցվել

Օգոստոսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիուսային հիվանդությունից 6 նոր մահ է գրանցվել: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:


Նշվում է, որ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39298 դեպք, որոնցից 30372-ն` առողջացած, 768-ը` մահվան ելքով:


Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7930 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 168164 թեստավորում:


"Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 196 նոր դեպք և 511 առողջացած։


Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 47 (կին), 67 (կին), 52 (կին), 68 (տղամարդ), 71 (տղամարդ) և 60 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ", - հայտնում են ԱՆ-ից։