Հերթական շինծու և քաղաքական նպատակներ հետապնդող գործն է: Վերջին ութ ամիսների ընթացքում իշխանությունները ցանկանում են քրեական հետապնդում իրականացել՝ կասեցնելու իմ քաղաքական ակտիվությունը: Այդ մասին հուլիսի 31-ին ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Վանեցյանն ԱԱԾ էր այցելել՝ բացատրություններ տալու: Նա նշեց, որ իրեն հրավիրել են ԱԱԾ «շինծու գործով», որը վերաբերում է պաշտնեական լիազորությունների չարաշահմանը: «Նախկինում էլ իմ հասցեին հնչեցված մեղադրանքները չի հաստատվել: Ինչպես նրանք, այնպես էլ այս մեղադրանքը հօդս է ցնդելու», - ասաց նա՝ մանրամասներ ներկայացնելով պատրաստվող նյութերի մասին. «2018-ին վերականգնվել է աշխատանքի մեր նախկին աշխատակիքներից մեկը, որն ըստ ԱԱԾ-ի ղեկավարության մեկնաբանության չպետք է վերականգնվեր»:
«Երևի օրենքի ընթերցման և հասկանալու հետ կապված խնդիրներ ունեն: Ոչ թե ԱԱԾ քննիչները, այլ ՀՀ այսօրվա քաղաքական ղեկավարությունը և ԱԱԾ գործող տնօրենը: Եթե ճիշտ կարդան, ապա կտեսնեն, որ խնդիր չկա», - ասաց նա:
Նա հերքեց մամուլում տարածվող լուրերն առ այն, որ հանդիպել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Միևնույն ժամանակ չբացառեց նման հնարավրությունն առաջիկայում: «Ես չեմ բացառում, որ առաջիկայում լինի հանդիպում քաղաքկաան ուժերի և անհատների հետ, այդ թվում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ», - ասաց նա:
Հարցին՝ պատրա՞ստ է հանդիպել Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ, երբ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ մեղադրում էր նրանց կոռուպցիայի ու «երկիրը թալանելու» համար, Վանեցյանն ասաց. «Այդ հարցը տեղին չէ, քանի որ քաղաքական գործընթացները ենթադրում են հանդիպումներ բոլոր քաղաքկական ուժերի և քաղաքական գործունեություն ծավալող անձանց հետ», - նշեց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ բացատրություն տալու։ Հայտնի է, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրասվում են նյութեր ՀՀ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 16-րդ հոդվածների պահանջներիի խախտմամբ ՀՀ ԱԱԾ-ում նշանակում կատարելու վերաբերյալ։
«Նախապատրաստվող նյութերի անհրաժետություններից ելնելով՝ Դուք հրավիրվում եք բացատրություն տալու ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ։ Ցանկության դեպքում կարող եք ներկայանա փաստաբանի հետ»,- նշված է Վանեցյանին ուղարկված ծանուցման մեջ։