19.04.2025
Զինված ուժերի մի մասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի․ ՊՆ խոսնակ
prev Նախորդ նորություն

Երեւան-Մինվոդի չվերթով տուն են վերադարձել ևս 98 ռուսաստանցիներ. ՌԴ դեսպանատուն

Երևան-Միներալնիե Վոդի-Երևան երթուղովով ՀՀ քաղաքացիների համար նախապատրաստվող չվերթի մասին տեղեկություններ ստանալուց հետո դեսպանատունը մշակել է ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու նպատակով այդ թռիչքն օգտագործելու հնարավորությունը:


Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջից:


«Անհրաժեշտ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ռուսաստանի իշխանությունների և գերատեսչությունների, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի հետ: Արդյունքում, հուլիսի 30-ին նշված չվերթով տուն են վերադարձել ևս 98 ռուսաստանցիներ։


Ընդհանուր առմամբ համալիր աշխատանքի շրջանակներում Հայաստանից դուրս է բերվել 3284 մարդ։


Ռուսաստանցիների՝ տուն վերադարձի կազմակերպման մասով աշխատանքը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրությունում։


Հերթական շինծու գործն է. Վանեցյանը խոսել ԶԼՄ-ների հետ ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար