23.11.2024
ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայաստանում ռուսաց լեզվի դասավանդման հարցը
prev Նախորդ նորություն

«Ոչ պատերազմին». Ջավախքում ի աջակցություն Հայաստանի ակցիա տեղի ունեցավ

Այսօր՝ հուլիսի 21-ին, Ախալքալաքի մարզադաշտում տեղի ունեցավ բազմամարդ խաղաղ ցույց, որի ընթացքում ակցիայի մասնակիցները իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանին և նշեցին, որ Ջավախքը միշտ Հայաստանի կողքին է:


Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պատճառով աշխարհի տարբեր երկրներում անցկացվում են ակցիաներ ի աջակցություն Հայաստանի, հայտնում է Ալիք Մեդիան:


Ակցիայի գլխավոր կարգախոսը «Ոչ պատերազմին» է, որով ջավախահայերը հայտնում են իրենց վերաբերմունքը վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններին:



Ակցիայի մասնակիցները իրենց վրդովմունքը հայտնեցին նաև օրեր առաջ մի խումբ ադրբեջանցիների կողմից վրաց-ադրբեջանական սահմանին անկցացրած ակցիայի վերաբերյալ: Այս քայլը ակցիայի մասնակիցները որակեցին որպես սադրանք և հույս հայտնեցին, որ Վրաստանում այսուհետ տեղի չեն ունենա նմանատիպ միջադեպեր և չի հրահրվի ազգամիջյան ընդհարում:



Նրանց խոսքով՝ Վրաստանում հայերն ու ադրբեջանցիները հանգիստ և խաղաղ ապրում են և փոխհարաբարությունները փչացնելու կարիք չկա, իսկ նրանք, ովքեր ձգտում են սադրանքների և պատերազմական գործողությունների, կարող են գնալ պատերազմի դաշտ:


Ակցիան տևեց մոտավորապես 1 ժամ, ինչից հետո մասնակիցները քոչարի պարեցին Ախալքալաքի մարզադաշտում: