23.11.2024
«Ոչ պատերազմին». Ջավախքում ի աջակցություն Հայաստանի ակցիա տեղի ունեցավ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում աշխուժացել են հայ-ռուսական հարաբերությունների դեմ աշխատող խմբավորումները. Վանեցյան

Հայաստանում նկատելիորեն աշխուժացել են հայ-ռուսական հարաբերությունների դեմ աշխատող խմբավորումները։ Այս մասին «168.am»-ին տված հարցազրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:


«Թե՛ որպես քաղաքական կուսակցության ղեկավար, թե՛ որպես ԱԱԾ գեներալ՝ ես այն կարծիքին եմ, որ այդ ուժերը սպասարկում են այլ պետությունների շահեր։ Հայ-ռուսական հարաբերությունների վատացման մեջ Հայաստանը չունի որևէ շահ: Այնպես, ինչպես Ռուսաստանը», - նշել է նա։ 


Վանեցյանը նշել է, որ շատ կարևոր է, որ նման փորձերը, նման միտումները ստանան հանրային գիտակցված կոշտ հակահարված.


«Քաղաքական ուժերի և հասարակության հասունությունը կարևոր գործոն է՝ 5-րդ շարասյանը զսպելու և չեզոքացնելու համար»,- հավելել է նա: