23.11.2024
ՊՆ-ն ցուցադրել է ադրբեջանական խոցված անօդաչուների մնացորդները
prev Նախորդ նորություն

Արտաշատում կինը 2000 դոլարի դիմաց համաձայնել է վաճառել իր նորածնին. կան ձերբակալվածներ

Ոստիկանությունը նորածին երեխայի վաճառքի դեպք է բացահայտել։ Ըսստ հրապարակած տեղեկությունների, մայրն է որոշել վաճառել իր նորածնին:


ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ներկայացնում են մանրամասներ:


Հուլիսի 16-ին ոստիկանության Արտաշատի բաժին հրավիրված Բերքանուշ գյուղի բնակչուհու հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ պարզվել է, որ արտամուսնական կապից հղիանալուց հետո նա Արտաշատի բժշկական կենտրոնի բժշկուհիներից մեկի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, համաձայն որի՝ ծննդաբերությունից հետո նույն բժշկական կենտրոնի մանկաբարձուհու օժանդակությամբ երեխային 2000 դոլարի դիմաց հանձնել է երևանաբնակ ամուսինների։


Պայմանավորվածության համաձայն՝ ծննդաբերությունից հետո՝ հուլիսի 13-ին, բժշկական կենտրոնի մոտ կինը նորածին երեխային հանձնել է երևանցի մի կնոջ, որը նրան վճարել է 50.000 դրամ։


Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։



Բժիշկը, մանկաբարձուհին և երևանաբնակ ամուսնինները հայտնաբերվել են, ներկայացվել նախաքննական մարմնին ու ձերբակալվել։


Նախաքննությունը շարունակվում է։