29.03.2024
Ասադ. Սիրիան չափազանց փոքր է դաշնային դառնալու համար
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Անհայտ անձինք զավթել են EgyptAir ավիաընկերության ինքնաթիռը

Անհայտ անձինք զավթել են EgyptAir ավիաընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռը: Այդ մասին հայտնում է Reuters-ը:

Airbus 320 ինքնաթիռը չվերթ էր իրականացնում Ալեքսանդրիա-Կահիրե ուղղությամբ: Այն օդ է բարձրացել առավոտյան ութին: Կիպրական ռադիոյի փոխանցմամբ, ինքնաթիռում գտնվում է 55 ուղևոր և անձնակազմի յոթ անդամներ: Մինչ այդ հաղորդվում էր 80 ուղևորի մասին: Ինքնաթիռը գրաված մարդկանց ճշգրիտ թիվը անհայտ է: Հայտնի է, որ նրանցից մեկը զինված է:

Վերջին տվյալներով, ինքնաթիռը վայրէջք է կատարել կիպրական Լարնակա օդանավակայանում, որտեղ այս պահին ճգնաժամային շտաբ է աշխատում: Հանցագործները դեռևս կապի դուրս չեն եկել և պահանջներ չեն ներկայացրել: Լարնակայի օդանավակայանը փակ է:
ԱՄՆ գանձապետը դոլարի նկատմամբ անվստահության նշաններ է տեսնում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար