24.11.2024
Արցախա-ադրբեջանական սահմանանին հարաբերական հանգիստը ավելի է մեծացրել զգոնությունը. խոսնակ
prev Նախորդ նորություն

Մեկ օորւմ կորոնավիրուսից Հայաստանում գրանցվել է մահվան 15 նոր դեպք

Հուլիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ՀՀ-ում գրանցվել է մահվան 15 նոր դեպք: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:


«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 74 (կին), 72 (կին), 70 (կին), 81 (կին), 84 (տղամարդ), 86 (տղամարդ), 74 (տղամարդ), 60 (կին), 88 (կին), 83 (տղամարդ), 88 (տղամարդ), 87 (տղամարդ), 78 (տղամարդ), 65 (կին) և 63 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ», - ասված է հաղորդագրության մեջ։


Հուլիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 33559 դեպք, որոնցից 21931-ն` առողջացած, 607-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10832 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 141410 թեստավորում:


«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 554 նոր դեպք և 583 առողջացած», - ասված է հաղորդագրության մեջ։