10.07.2025
Ինչպես է Ադրբեջանը հարվածում Այգեպարին. ՊՆ-ն լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել
prev Նախորդ նորություն

Մարտերն այս պահին թուլացել են, մենք զոհեր չունենք, հակառակորդը հաստատ զոհեր ունի. ՊՆ

Մարտերը այս պահին թուլացել են։ Մենք զոհեր չունենք, հակառակորդը հաստատ զոհեր ունի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։



Մինչ այդ նար գրել էր, որ  մարտերը շարունակվում են։ "ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակով լռեցնում են հակառակորդին, մենք զոհեր չունենք", - գրել էր նա։



ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 16-ին ծավալված գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի:


Այսօր կանխվել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձ, հրետակոծվում են Այգեպար և Մովսես գյուղերը։


Դեպքից հետո Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ և ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը: Նա նշել է, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։


Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի «ոտնձգությունները բոլոր առկա ուժերով և միջոցներով տապալվում են»։


 

Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ