18.04.2025
Ալիևը կոշտ քննադատել է Մամեդյարովին. վերջինիս հրաժարակա՞ն կտա
prev Նախորդ նորություն

Գիշերը կանխվել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը, հայկական կողմը զոհեր չունի. ՊՆ

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այսօր ծավալված գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:


«Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։


Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։


Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։


ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեզոքացնում են ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։
Սա երեկ ժամը 00:15-ից հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն է»։


 


 

Ինչպես է Ադրբեջանը հարվածում Այգեպարին. ՊՆ-ն լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար