24.11.2024
Հայաստանում կորոնավիրուսից ևս 11 մարդ է մահացել
prev Նախորդ նորություն

Հայկական կողմն ունի տաս վիրավոր. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. Արծրուն Հովհաննիսյան

Հուլիսի 12-ից սկսած հայ-ադրեջանական սահմանին Տվաուշի ուղղությամբ տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ունեցել ենք ընդհանուր առմամաբ երկու տասնյակ վիրավորներ: Այդ թվում երկու ոստիկանները: Այդ մասին հուլիսի 15-ին Իջևանում տեղի ունեցած ասուլսին հայտարարել է Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:


Նրա խոսքով, երկու տասնյակ վիրավորներից կեսը ստացել են թեթև վնասվածքներ ու այժմ արդեն վերադարձել են իրենց տեղեկայման վայրեր: «Այս պահին ՀՀ բուժհաստատություններում ունենք բուժվող 10 վիրավոր, որոնցից հինգը թեթև մարմնական վնասվածքներ են ստացել: Մնացած հինգի վիճակը միջին ծանրության է և նրանց կյանքին վտանգ չի սպառնում», - ասաց նա՝ հավելելով, որ վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:


Նա տեղեկացրեց, որ հուլիսի 14-ին, ժամը՝ 18:00-ից սահմանին լարվածությունն աստիաճանականորեն նվազել է, իսկ կեսգիշերց հետո կրակոցները գրեթե դադարել են: «Չեն կիրառվել մեծ տրամաչափի զենքեր, հրետանային միջոցներ», - ասաց նա: «Մինչև կեսգիշեր որոշակի խատումներ, այնուամենայնիվ, գրանցվել են: Մեր հակաօդային պաշտպանությունը խոցել է նաև ադրբեջանական երկու անօդաչու թռչող սարք, որոնք ընկել են միջդիրքային տարածում», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը:


Այս պահին դրությամբ, նկատեց նա, սահմանին իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ: «Իրավիճակն արցախյան հատվածում էլ է հանգիստ եղել, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել», - հավելեց Հովհաննիսյանը:


Նա հայտնեց, որ հայկական կողմն ունեցել է ընդհանուր առմամբ չորս զոհ և թվարկեց նրանց անունները: Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը հայտնել է 12 զոհի մասին, այդ թվում կորպուսի շտաբի պետ և կորպուսի հրետանու հրամանատար:


Հովհաննիսյանը տեղեկություն չուներ, արդյոք սահմանին լարվածության նվազումը վկայում է այն մասին, որ Հայաստանը և Ադրբեջանը հասել են պայմանավորվածության հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ: «Ես նման տեղեկություն չունեմ, բայց լինելում է, որ գիշերը լարվածությունը թուլանում է», - ասաց նա: