24.11.2024
Ջրահեղձում, փլուզումներ, կարկուտներ և թունավորումներ. մեկ շաբաթում 379 արտակարգ դեպք
prev Նախորդ նորություն

Լոնդոնում ուսանող հայ եղբայրները 30000 հատ պաշտպանիչ վահաններ են ուղարկել Հայաստան

Լոնդոնում ուսանող Ալեքսանդր և Գեորգի Ձավարյանները 30.000 հատ դեմքի պաշտպանիչ վահաններ են ուղարկել Հայաստան։ Անցած ամիս եղբայրներից ստանալով նախաձեռնության մասին հաղորդագրությունը՝ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը առողջապահության նախարարության համակարգմամբ աջակցություն ցուցաբերեց խմբաքանակի փոխադրման կազմակերպչական հարցերին:


Գրասենյակից հայտնում են, որ Ալեքսանդրը և Գեորգին իրենց դպրոցի մի անկյունը վերածել են ժամանակավոր արտադրամասի և առողջապահության ոլորտի աշխատողների համար պաշտպանիչ վահաններ են արտադրում։


Այժմ նրանք ստեղծել են վահանների սերիական արտադրության սարքավորում և կարողանում են մեծ խմբաքանակներ արտահանել նաև այլ երկրներ: Իրենց հայրիկի հետ միասին եղբայրները որոշել են անպայման անվճար խմբաքանակ ուղարկել հայրենիք՝ միանալով կորոնավիրուսի դեմ հայաստանյան պայքարին:



VERELQ-ը հիշեցնում է, որ հուլիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 28936 դեպք, որոնցից 16302-ն` առողջացած, 491-ը` մահվան ելքով:


ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11984 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 123815 թեստավորում: