24.11.2024
Արցախի զորամասերից ևս մեկում ներդրվեց սննդի կազմակերպման նոր կարգ (ֆոտո)
prev Նախորդ նորություն

Սերգեյ Լավրովը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳՆ նախարարների խորհրդի նիստին

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արտաքին գործերի (ՀԱՊԿ ԱԳՆ) նախարարների խորհրդի նիստին, որը կանցկացվի վիդեոկոնֆերանսի ձեւաչափով:


Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայաացուցիչ Մարիա Զախարովան տեղեկացրել է, որ  նախարարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային իրավիճակը, զարգացման հեռանկարները և դրա ազդեցությունը ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության վրա, ինչպես նաև անդրադարձ կարվի կազմակերպության երկխոսությանը ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի հետ.


«ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի առաջիկա հանդիպումը դիտարկում ենք որպես դաշնակցային համագործակցության զարգացման հերթական փուլ կազմակերպությունում»,- նշել է Զախարովան:


Առանձին ուշադրություն, նրա խոսքով, կհատկացվի ՀԱՊԿ-ի խաղաղապահ ներուժի զարգացմանը, կազմակերպության դիտորդի և գործընկերոջ ինստիտուտներին, ինչպես նաեւ անվտանգության ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ հակազդեցությանը: Այս ոլորտում վերջին նախաձեռնություններից մեկն անցյալ տարվա դեկտեմբերին ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի վերջին նիստին Ռուսաստանի նախաձեռնությամբ հայտարարության ընդունումն էր անվտանգության միասնական եւ անբաժանելի տարածքի ձևավորման վերաբերյալ:


VERELQ-ը հիշեցնում է, որ Ռուսաստանը ՀԱՊԿ-ի նախագահությունը ստանձնել է 2019-ի նոյեմբերին: Կազմակերպությունն այս ժամանակահատվածի գործունեության գերակա ոլորտներից է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատրաստության բարձրացումը անդամ պետությունների երաշխավորված պաշտպանության գործում, տեղեկատվական անվտանգության սպառնալիքներին ուղղված համատեղ պատասխանը, ահաբեկչության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը և ՀԱՊԿ-ի խաղաղապահ ներուժի զարգացումը: Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվայի՝ որպես նախագահի աշխատանքի հիմնական գերակայություններից մեկը կլինի նաև Երկրորդ աշխարհամարտի պատմության վերաշարադրման դեմ պայքարը:

Մինչդեռ, ՀԱՊԿ անդամ երկրների համար կենտրոնական սպառնալիքներից մեկը շարունակում է մնալ լարված ռազմաքաղաքական իրավիճակը հարեւան Աֆղանստանում, այդ թվում՝ «ԻՊ»-ի դիրքերի ամրապնդումը հանրապետության հյուսիսում: ՀԱՊԿ անդամները հատուկ ուշադրություն են դարձնում տաջիկ-աֆղանական սահմանի ամրապնդմանը:


Ակնկալվում է, որ առաջիկա հանդիպմանը նախարարները հանդես կգան նաև մի շարք հայտարարություններով: ՀԱՊԿ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցելու է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: