Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով մեղադրանք է առաջադրվել 15 անձի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության եւ չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ եւ գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 15 անձի:
Այս մասին տեղեկանում ենք ՔԿ-ի լրատվության ծառայությունից։
VERELQ-ը հայտնել էր, որ ապրիլի 28-ին հարձակում է տեղի ունեցել Գավառի բժշկական կենտրոնի վրա, հարձակվողները փչացրել են հիվանդանոցի գույքը, ջարդուփշուր արել դռներ։ Ոստիկանությունը հերքեց տեղեկությունները այն մասին, թե այդ հարձակման ընթացքում մարդ է սպանվել։
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած կրակոցների հետևանքով կան երկու զոհ և վիրավորներ։ Հարուցվել է քրեական գործ։ Ինչպես կրակոցներով, այնպես էլ հիվանդանոցի հարձակման դեպքերով ձերբակալված է 15 անձ, ևս 3 անձի ձերբակալման որոշում է կայացվել: