23.11.2024
Վերաբացել, թե ոչ. Վիգեն Սարգսյանը զգուշացնում է՝ աղետը կանխելը կարող է անհնարին դառնալ
prev Նախորդ նորություն

Մեսրոպ Մանուկյանը հեռացվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհրդի կազմից

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանին հեռացրել են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից:


«Տեղյակ եք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց մի քանի ամիս անց, որպես «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ, առաջինը բարձրաձայնեցի, որ վարչապետի կողմի հայտարարված թվերը հիմնադրամում չեն արտահայտվում. դրանք կամ յուրացվում են, կամ` թերհավաքագրվում. այդ տենդենցը գնալով խորանում էր, որևէ քայլ չէր ձեռնարկվում, իմ շարունակական բարձրաձայնումները նախկինի պես մնում էին` «ձայն բարբառոյ յանապատի»` իշխանությունների համար դառնալով այլևս խիստ անհաճո:


Ի դեպ. այս ամենին զուգահեռ` հիմնադրամը նաև ինը ամիս շարունակ նիստ չի գումարում: Առ ժամանակ առաջ նամակ ստացա, որ ինձ հեռացնում են հիմնադրամից, խնդրեցի` հարցին իրավական կարգավորում տալ և ինձ ներկայացնել իրավական հիմքը, որովհետև ընտրվել եմ հինգ տարի ժամկետով:


Հ.Գ. Ստացվում է, որ իշխանությունները` գումարների անհամապատասխանության մասին բարձրաձայնողներից փորձում է անպայման ազատվել`այս կամ այն պատրվակով հեռացնելով նրանց հիմնադրամից»։