22.11.2024
Ունենք կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի աճի կայուն տեմպ. նախարար
prev Նախորդ նորություն

Պետրոս Ղազարյանն ազատվել է աշխատանքից

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը «Հանրային հեռուստաընկերության» հետ կատարված միջադեպի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ` հայտնելով նաև գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման մասին։


«Խորհուրդը «Հանրային հեռուստաընկերության» գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել «Հանրային հեռուստաընկերության» ստեղծագործական հարցերով տնօրենի տեղակալ Արմեն Սարգսյանին։ Իրենց դիմումների համաձայն՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը և հեռուստաընկերության պրոդյուսեր Վարդան Հակոբյանը», –նշված է հաղորդագրության մեջ։


Լրատվական ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Ռուբեն Շահինյանը։ Առաջիկայում Խորհուրդը կձևավորի մրցութային հանձնաժողով և կհայտարարի մրցույթ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համար:


Ավելի վաղ VERELQ-ն իր աղբյուրներին հղումով գրել էր, որ Հանրայինի լրատվական բլոկի տնօրենի պաշտոնից Պետրոս Ղազարյանի ազատումից հետո նրան այդ պաշտոնում ժամանակավոր կփոխարինի լրատվական հաղորդումների պրոդյուսեր Ռուբեն Շահինյանը:


Մեղ աղբյուրները փոխանցում են, որ Ռուբեն Շահինյանն այս պաշտոնում կմնա մինչև լուրերի նոր տնօրենի նշանակումը: Ու թեև Պետրոս Ղազարյանը Հանրայինից չի հեռանա, բայց նրա լիազորությունները խիստ սահմանափակվել են, նա միայն «Հարցազրույց» հաղորդումը կվարի:


Նշենք, որ ապրիլի 17-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձի նախապատրաստման կադրերը հայտնվել էին համացանցում, առիթ տվել տարաբնույթ մեկնաբանությունների։ Արտահոսած կադրերից անհայտ օգտատերը պատրաստել էր ծաղրական հոլովակ և տարածել Ֆեյսբուքում։ Կադրերի արտահոսքի համար վարչապետի աշխատակազմը պարզաբանումներ էր պահանջել Հանրային հեռուստաընկերությունից: