22.11.2024
Մարտի 14-ից մինչև այսօր Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար ՀՀ քաղաքացի. փոխնախարար
prev Նախորդ նորություն

ԱԺ-ն ապրիլի 22-ին արտահերթ նիստ կգումարի

Ազգային ժողովը ապրիլի 22-ին արտահերթ նիստ կգումարի:


«Հիմք ընդունելով 2020 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաեւ Ազգային ժողովի «Իմ քայլը» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների 2020 թվականի ապրիլի 20-ի Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ որոշումները, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ եւ 7-րդ մասով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.


Համաձայնություն տալ Ազգային ժողովի պատգամավորների սահմանած օրակարգով եւ ժամկետում՝ 2020 թվականի ապրիլի 22-ին, ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն»,- ասված է հաղորդագրության մեջ:


Արտահերթ նիստը գումարվում է ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի նախաձեռնությամբ։ Նա ներկայացրել է հարկային պարտավորությունների համար նախատեսված տույժ-տուգանքները նվազեցնելու մասին օրինագիծ: