24.11.2024
Զորակոչը հետաձգելու անհրաժեշտություն այս պահին չկա. ՊՆ
prev Նախորդ նորություն

Գեղարքունիքի մարզի բնակչի մոտ կորոնավիրուսի կրկնակի թեստը բացասական է եղել. մարզպետ

2 օր առաջ Գեղարքունիքի մարզի բնակչի մոտ գրանցված կորոնավիրուսի կրկնակի թեստը բացասական է եղել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։


«Գեղարքունիքի մարզի սիրելի’ բնակիչներ, տեղեկացնում եմ, որ 2 օր առաջ գրանցված կորոնավիրուսով հիվանդի կրկնակի թեստը բացասական է։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ բժիշկները եկել են եզրակացության, որ կարիք կա 3֊րդ թեստը անելու։ Այդ արդյունքները կիմանանք վաղը։


Իմ խնդրանք–հորդորդն է ձեզ, այս օրերին հատակապես հետևել միայն պաշտոնական լրահոսին, լինել մեդիագրագետ՝ չտրվել սադրիչ բովանդակությամբ կայքերի ապատեղեկատվությանը, խոհեմություն ցուցաբերել և ավելորդ լարվածության ու խուճապի պատճառ չդառնալ։ Մենք ավելի քան թափանցիկ ենք աշխատում՝ հանուն յուրաքանչյուրիս անվտանգության և առողջության։ Առողջ եղեք»,-գրել է մարզպետը։