Մենք չենք կատակում, երբ ասում ենք կոռուպցիան տեղ չունի մեր երկրում. Փաշինյան
Մենք չենք կատակում, երբ ասում ենք կոռուպցիան տեղ չունի մեր երկրում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վահագն Վերմիշյանի ձերբակալությանը.
«Տեղի ունեցավ Երրորդ հանրապետության ամենաբարձրաստիճան (խոսքը գործող պաշտոնյայի մասին է) ձերբակալությունը:
Մենք չենք կատակում, երբ ասում ենք կոռուպցիան տեղ չունի մեր երկրում:
Մեզ համար չկան նախկին կամ ներկա կոռուպցիոներներ:
Ներկա թե նախկին՝ յուրաքանչյուր կոռուպցիոներ կանգնելու է դատարանի առջև»,- գրել է նա:
VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին ձերբակալվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: Համաձայն ԱԱԾ տարածած հաղորդագրության, վերջինս հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը: