24.11.2024
Քննարկվել է Հայաստան «Զիկա» տենդի ներթափանցման հնարավորությունները
prev Նախորդ նորություն

Հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած խախտումներով 67 քրեական գործ է հարուցված

Փետրվարի 5-ի դրությամբ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում խախտումների վերաբերյալ ահազանգերի հիման վրա հարուցված քրեական գործերի թիվը 67–ն է, 28 քրեական գործով 32 անձ է ներգրավված՝ որպես մեղադրյալ, իսկ 18 քրեական գործ էլ՝ 21 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը՝ անդրադառնալով է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հետ հարցազրույցի ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի տրամադրած տվյալներին, թե սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում խախտումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր են եղել, մինչդեռ ընդամենը մեկ մարդ է դատարանի վճռով պատժվել:

Ազատություն ռադիոկայանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ հարցազրույցում նշել է, որ հանրաքվեի ընթացքում խախտումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգերի պայմաններում ընդամենը մեկ մարդ է դատարանի վճռով պատժվել, հիշեցնում է Tert.am-ը: ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարել էր, որ ԱՄՆ կառավարությունը ողջունում է Հայաստանի իշխանությունների մինչ այժմ ձեռնարկված նախնական քայլերը: "Հաշվի առնելով ոչ-կուսակցական դիտորդների և Հայաստանի տարբեր քաղաքական կուսակցությունների կողմից ընտրախախտումների վերաբերյալ ներկայացված արժանահավատ հաղորդումները՝ մենք ակնկալում ենք, որ դատարաններ կներկայացվեն հավելյալ գործեր, ինչը կապացուցի, որ ՀՀ կառավարության պաշտոնյաները հավատարիմ են արժանահավատ հաղորդումներով թափանցիկ ու հրապարակային մեթոդների կիրառմամբ լիարժեք քննություններ իրականացնելու վերաբերյալ հրապարակավ ստանձնած պարտավորության կատարմանը", - ասել էր նա:

"Կարող եմ վստահեցնել, որ ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են քաղաքացիների ընտրական իրավունքի խախտման վերաբերյալ բոլոր ահազանգերը՝ ընդհուպ մինչև անհատ անձանց սոցցանցի սեփական էջերում կատարված գրառումները՝ մոտ 600 հրապարակում: Վստահեցնում եմ, որ բոլոր արժանահավատ հրապարակումները մանրամասն ուսումնասիրվել են և դրանցում հանցագործության առերևույթ հատկանիշների առկայության դեպքում՝ ստացել են համապատասխան իրավական ընթացք", - հայտնում է Մելքոնյանը:

"Հրապարակումների ու ահազանգերի վերաբերյալ տվյալները բաց են և հրապարակային: Դրանք տեղադրված են ՀՀ դատախազության կայքում, որտեղ գործում է առանձին «Հանրաքվե 2015» էջը: Այդ տվյալներն անընդհատ թարմացվում են և միայն մեր կայք այցելելով լրագրողը կարող էր հստակ տեղեկատվության ստանալ՝ քանի նյութ է ուսումնասիրվել, քանի քրեական գործ է հարուցվել, քանի մարդ է ներգրաված որպես մեղադրյալ և այլն: Տարօրինակ է, որ արտերկրի դիվանագետի հետ հարցազրույցից առաջ այս տվյալները չեն ճշտվել: Կարող եմ ասել նաև, որ փետրվարի 5-ի դրությամբ հարուցված քրեական գործերի թիվը 67 է: 28 քրեական գործով 32 անձ է ներգրավված՝ որպես մեղադրյալ, իսկ 18 քրեական գործ էլ՝ 21 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Երկու քրեական գործով երկու անձի վերաբերյալ արդեն կայացվել է մեղադրական դատավճիռ: Այս տվյալները բաց են և հասանելի ցանկացած քաղաքացու համար", - ասել է նա: