24.11.2024
Heritage Foundation. Վրաստանն ունի կարևոր նշանակություն ԱՄՆ-ի համար
prev Նախորդ նորություն

Տարեսկզբին Վրաստանում միջազգային այցելուների ռեկորդային քանակ Է գրանցվել

2020 թվականի հունվարին Վրաստան է այցելել 633 201 միջազգային ճանապարհորդ, ինչը 19,8 տոկոսով ավել է, նախորդ տարվա հունվարի ցուցանիշից:


Այցելուների մասին հունվար ամսվա վիճակագրությունը հրապարակել է զբոսաշրջության ազգային վարչությունը: Իսկ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, զբոսաշրջության ազգային գործակալությանը տվյալները փոխանցել է ՝ ներքին գործերի նախարարությունը:


Գերատեսչության տվյալներով, այստեղից միջազգային այցելուների թիվը 523 689 է, ինչը 86 471, 19,8 տոկոսով ավել է, քան 2019 թվականի հունվարի ցուցանիշը: Զբոսաշրջային այցելությունների քանակը կազմել է 363 614, ինչը 57 675-ով ավել է, քան 2019 թվականի հունվարի ցուցանիշը, 18.9 տոկոս աճով:


Ինչպես ասված է զբոսաշրջության ազգային վարչության լրատվության մեջ, Ռուսաստանի կողմից ավիահաղորդակցությունը սահմանափակելուց հետո, Վրաստանի կառավարությունը մեծ աշխատանք է կատարել հնարավոր բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու համար:


Բացի այդ, 2020 թվականի հունվարին, Վրաստան ամենաշատ միջազգային այցելու է եկել Ադրբեջանից ՝ 124 534 այցելու, ինչը 34,9 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:


Այցելուների վիճակագրությունը հրապարակել է զբոսաշրջության ազգային վարչությունը:


Երկրորդ տեղում Հայաստանն է, որտեղից հունվար ամսին ժամանել է 91 580 մարդ, ինչը 17,5 տոկոսով ավել է 2019 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:


Երրորդ տեղը զբաղեցնում է Ռուսաստանը, որտեղից 2020 թվականի հունվար ամսին կատարվել է 86 884 միջազգային այց (1,1 տոկոս աճ), իսկ չորրորդ տեղում Թուրքիան է՝ 75 012 միջազգային այցով (աճը 16,6 տոկոս):


Բացի այդ, զբոսաշրջության ազգային վարչակազմի լրատվությամբ, դրական միտում է պահպանվում են նաև Եվրամիության երկրներից: Հունվարին միջազգային այցերով աչքի են ընկել ՝ Իտալիան 133,1 տոկոս աճ, Լեհաստան ՝ 82,9 տոկոս աճ, Ֆրանսիա ՝ 46,8 տոկոս աճ, Լիտվա՝ 43,7 տոկոս աճ: