19.04.2025
Ուկրաինան և Թուրքիան կհամագործակցեն ռազմա-ֆինանսական ոլորտում
prev Նախորդ նորություն

Heritage Foundation. Վրաստանն ունի կարևոր նշանակություն ԱՄՆ-ի համար

Ամերիկյան հետազոտական Heritage Foundation կազմակերպությունը հրապարակել է 5 հիմնական առաջնահերթություն, որոնք վերաբերվում են ԱՄՆ֊Վրաստան փոխհարաբերություններին:


Զեկույցում նշված է, 2020 թվականը կարևոր է լինելու ԱՄՆ֊Վրաստանի հարաբերություններում։


Նշվում է, որ Վրաստանը մեծ նշանակություն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։


ԱՄՆ-ի համար կարևոր է Վրաստանի աշխարհագրական դիրքն՝Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում: Վրաստանով են անցնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Սուփսա, Հարավային գազային միջանցք և Բաքու-Թբիլիսի-Կարս կարևոր լոգիստիկ ենթակառուցվածքները:


Զեկույցում Վրաստանին կոչ է արվում ներդնող գտնել և կառուցել Անակլիա նավահանգիստը, որը ունի մեծ նշանակություն և թույլ կտա խորացնել վրաց-ամերիկյան կապերը:


 


 

Տարեսկզբին Վրաստանում միջազգային այցելուների ռեկորդային քանակ Է գրանցվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար