Նիկոլ Փաշինյանը գարնանը կմեկնի Նիդերլանդներ. ԱԳՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գարնանը կմեկնի Նիդերլանդներ: Այս մասին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նշենք, որ նախօրեին երեկոյան այցով Երևան է ժամանել Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը: Այցի առանցքային նպատակներից են առաջիկայում ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանության բացումն ու ՀՀ վարչապետի՝ Նիդերլանդներ կատարելիք այցը:
«Ուրախ եմ արձանագրել, որ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, սա Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի առաջին այցն է Հայաստան: Այս զարգացումները վկայում են, որ հայ-նիդերլանդական հարաբերությունները, փոխշահավետ համագործակցությունը նոր թափ են ստացել Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններից հետո: Այս փաստն ամրագրված է պատմության մեջ աննախադեպ իրողությամբ, երբ Նիդերլանդների օրենսդիր մարմինը գրեթե միաձայն որոշում կայացրեց դիմելու կառավարությանը ՀՀ-ում դեսպանություն բացելու համար»,- հայտարարեց Մնացականյանը: