ՀԱՊԿ ներուժը պետք է կատարելագործել. Շոյգու
Հաշվի առնելով աշխարհում տիրող բարդ ռազմաքաղաքական իրադրությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ներուժը պետք է կատարելագործել: Այդ մասինհայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սերգեյ Շոյգուն ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին:
Նա նշել է, որ Կազմակերպության ստեղծման պահից շատ բան է արվել դրա ռազմական բաղադրիչի կատարելագործման համար. ստեղծվել Է ճգնաժամային հակազդման համակարգ, կազմավորվել են ՀԱՊԿ (Հավաքական ուժերի) զորքերի բաղադրիչները, կանոնավոր հիման վրա անցկացվում են համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներ:
«Տարածաշրջանում և աշխարհում ռազմաքաղաքական իրադրությունն ընդհանուր առմամբ մնում Է բարդ:
Չի նվազում ճգնաժամային պոտենցիալը, ուստի ի շահ ՀԱՊԿ-ի ուժային բաղադրիչի պատրաստության ապահովման և հակաճգնաժամային խնդիրների արդյունավետ լուծման այդ համատեղ աշխատանքն անհրաժեշտ է շարունակել»,- շեշտել է Շոյգուն: